Լուկաշենկոն պատմել է Բելառուսում ահաբեկչական խմբի բացահայտման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օրերս երկրում բացահայտված ահաբեկչական խումբը գործել է ընդդիմադիր ակտիվիստ և գործարար Նիկոլայ Ավտուխովիչի ղեկավարությամբ, որն ահաբեկչություններ է նախապատրաստել ամբողջ երկրում և «տոննաներով» զենք է տեղափոխել Ուկրաինայի տարածքով, գրում է ria.ru-ն։
«Վերջերս ձերբակալեցինք Ավտուխովիչի խմբին։ Նրանք տոննաներով զենք էին տեղափոխում Ուկրաինայի տարածքով։ Եվ եթե մեր տղաները, որոնց ես հրամայել եմ անմիջապես պետական պարգևների ներկայացնել, չբացահայտեին նրանց, մեր Նոր տարին կլիներ... ես նրան, ճիշտն ասած, թերագնահատել եմ»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ «խումբը ծրագրում էր ահաբեկչություններ իրականացնել ամբողջ երկրում, և արդեն սկսել էր իր գործը»։
Ընդ որում, Բելառուսի նախագահն ընդգծել է, որ նման հակաիրավական գործունեության խափանման հարցը խիստ հսկողության տակ է:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...