ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
Հանրապետության նախագահը և Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ և պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը:
Նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ զրուցակիցներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնել երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:
Նրանք հատկապես կարևորել են պետության սահմանների ու սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը, գերիների, պատանդների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման հետ կապված խնդիրների լուծումը:
Հանրապետության նախագահը Շիրակի թեմի առաջնորդի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այնտեղ ինչ որ բան հայերեն է գրված». Ալիևը մեքենան վարելիս տեսնում է հայկական ցուցանակ
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հայկազյան գյուղի ճանապարհով մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապան-Ագարակ հատվածն ամբողջությամբ անցել է թշնամու հսկողության ներքո. համայնքապետ
Կապան-Ագարակ հատվածն ամբողջությամբ անցել է թշնամու հսկողության ներքո: Այս մասին այսօր հայտարարել է Կապան համայնքի ղեկավա...
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծաթիվ ոստիկանական ուժեր բերվեցին Բաղրամյան պողոտա
Մեծաթիվ ոստիկանական ուժեր բերվեցին Բաղրամյան պողոտա, հայտնում է Mediaport-ը: Նշենք, որ Բաղրամյան պողոտայում և քաղաքի այլ...