Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Փոփոխության արդյունքում կփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը, և Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է «Զինվորի բաժին» գրությամբ բաստուրման հայտնվել Կրասնոյարսկում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ «Զինվորի բաժին» գրությամբ հայկական բաստուրման, որը նախատեսված է բանակի համար, զ...
Գեորգի Գախարիան վերանշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Գեորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը,...
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ Մայր Աթոռի բնականոն գործունեությունը խաթարող քայլերից
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքու...
Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով
Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն...