Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով
Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու համար: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:
Ծրագրի իրականացմամբ՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պիտակներով կամ Ադրբեջանի համար նարինջներն ինչպե՞ս են հայտնվել Հայաստանում. ԱՀԱԶԱՆԳ
Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Համբարձումյանը ահազանգում է. «Սա Հայաստան ներկրողի ու ներկրել թույլատրողի, սրանց նմաններին գոր...
Իրան-Հայաստան գազամուղը չի պայթեցվել
Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը...
Գեորգի Գախարիան վերանշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Գեորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը,...
ՀՀ կառավարությունը շտապօգնության մեքենաներ է նվիրաբերում Արցախին
ՀՀ կառավարությունը Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապօգնության մեքենա կնվիրաբերի Արցախին: Այդ մասին որոշումն ընդունվեց...