Ավարտվեց անհետ կորած զինվորների հարազատների՝ վարչապետի հետ երեք ժամ տևաված հանդիպումը
Ավարտվեց անհետ կորած զինվորների հարազատների՝ վարչապետի հետ երեք ժամ տևաված հանդիպումը։ Ծնողներից մեկը նշեց, որ կառավարության աշխատանքը բավարար չի գնահատում, հարցերին պատասխան չի ստացել։
«Ծնողները հավաքվել են իրենց հարցերի պատասխանները լսելու համար՝ թեկուզ յոթանասուն տոկոսով։ Ես իմ հարցերի պատասխանը չեմ ստացել, բավարարված չեմ կառավարությունից։ Նորից գնալու եմ թուրքերի հետ բանակցելու»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը, վերջինս երեկ նշում էր, որ ինքը անձամբ է մասնակցել անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներին ու անգամ բանակցել է ադրբեջանցիների հետ։
Ծնողները նշում էին, որ կան մի շարք խնդիրներ․ առաջինը՝ գերեվարվածների, անհետ կորածների խնդիրն է, երկրորդը՝ զոհված զիծառայողների աճյունների որոնման ու դուրսբերման հարցն է՝ մանավանդ եղանակային անբարենպաստ պայմաններում, հաջորդը՝ ԴՆԹ ապարատների քանակի խնդիրն է։
Անհետ կորած զինծառայողների հարազատները նշեցին, որ ԴՆԹ-ի ապարատների հարցը ևս բարձրացրեցին, սակայն պատասխանը միանշանակ չի եղել, թե ե՞րբ կշահագործվի նոր ապարատը հստակ չգիտեն, բայց վստահ են, որ այս տարի այն չի օգտագործվի։
Հիշեցնենք, որ այսօր անհետ կորած զինվորների հարազատները վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց էին, իսկ երեկ էլ փակել էին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Այսօր նրանց առաջարկել էին հանդիպել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն մերժել են առաջարկը ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...