Պատահարներ

57-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու և գումարներ հափշտակելու համար

57-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու և գումարներ հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 57-ամյա բնակչուհու…

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 57-ամյա բնակչուհու կողմից  ձեռք բերված ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու և խարդախությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պարզվել է, որ Լոռու մարզի 57-ամյա բնակչուհին, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲ ընկերությունում չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ, կենսաթոշակ ստանալու նպատակով, իր մտերմուհու օժանդակությամբ, 2011թ. ձեռք է բերել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, առ այն, որ 01.01.1992թ-ից մինչև 01.10.1999թ. աշխատել է վերոնշյալ ընկերությունում, ինչպես նաև հիշյալ ընկերության կադրերի բաժնի կնիքով կնքված աշխատանքային գրքույկ, որոնք 2016թ. դեկտեմբերի 5-ին օգտագործել՝ ներկայացրել է ՀՀ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային բաժին և 2016թ-ից մինչ 2018թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում շարունակաբար, խարդախությամբ ՀՀ բյուջեից հափշտակել է որպես վճարված կենսաթոշակ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 57-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ինչքան անպատասխանտու պիտի լինես, որ գիշերվա ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներ ուղարկես. Է. Բաղդասարյան

«Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լավ ինչքան, ինչքան անպատասխ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250