Ինձ բացարձակապես չի անհանգստացնում դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի նկատմամբ պղծության կոչը. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ բացարձակապես չի անհանգստացնում դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի նկատմամբ պղծության կոչը, առավելագույնը կգտնվեն մի քանի տասնյակ մոլորյալներ (թեպետ՝ դա էլ քիչ հավանական է), որոնք ոստիկանների կողմից շրջապատված ու նրանց անմիջական պաշտպանության ներքո, կփորձեն աղմուկ բարձրացնելով և մի փոքր էլ անհանգիստ վազվզելով, շարժման պատրանք ստեղծել։ Ինքս էլ եմ լինելու Մայր Աթոռում, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրական հետևորդներին կխնդրեի չտրվել սադրանքների և անհարկի չտարվել մոլորյալների քթերը կոտրելու գայթակղությամբ։
Ինձ անհանգստացնում է այլ բան՝ ինչպե՞ս է հաջողվում թրքական աղբյուրներից սնվող ապազգային ուժերին այս ամենից հետո դեռ լինել այսչափ ինքնավստահ, հրապարակային կոչեր անել (միջին կարգի մասնագետն անգամ, ցանկության դեպքում՝ կպարզի իրական «հերոսին»), սա ի՞նչ անպատժելիության, թերևս, ընտրանքային պատժելիության մթնոլորտ է, չհասկացա՞ք, որ ձեր ժամանակն արդեն սպառվել է։ Աստված մեր Ազգին պահապան։
Հ.Գ. Ինձ ոմանք զգուշացրել էին, որ կոնկրետ, անվանական հանրային դեմքերի տխմար նախաձեռնությամբ ակցիաներ են ծրագրավորում, դեռ այն ժամանակ եմ արձագանքել, որ դա քիչ հավանական է։ Իհարկե, դա չէի բացատրում, այդ դեմքերի «դրական» կերպարով ....»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության շենքի տարածքն առավոտյան
Կառավարության շենքի հարակից տարածքը առավոտյան: Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները բեռնատարներով ավազ են լցրել այդ ճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվանյան համայնքում (Խոջալու) տեղակայվել է ավտոտեխնիկական համալիր
Իվանյան համայնքում (Խոջալու) տեղակայվել է ավտոտեխնիկական համալիր: Իվանյան գյուղի տարածքում երկու շաբաթվա ընթացքում աշխատ...
Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը․ ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը։Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏԵՍԱԴԱՐԱՆ Սյունիքի անտառներում ընձառյուծ է երևացել
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Բողաքար» պետական արգելավայրում տեղադրված ֆոտոբռնիչ սա...