Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏԵՍԱԴԱՐԱՆ Սյունիքի անտառներում ընձառյուծ է երևացել

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Բողաքար» պետական արգելավայրում տեղադրված ֆոտոբռնիչ սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել։Տեսանյութում երևում է, թե ինչպես է…

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Բողաքար» պետական արգելավայրում տեղադրված ֆոտոբռնիչ սարքերը կովկասյան ընձառյուծ են արձանագրել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընձառյուծը անհոգ զբոսնում ու խաղում Սյունիքի անտառներում։

Նշենք, որ տեսանկարահանող սարքերը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանության տակ գտնվող տարածքներում տեղադրվել են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում։

Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և գնահատվում է որպես «կրիտիկական վիճակում գտնվող»։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250