Պատահարներ

ՌԴ ԱԳՆ-ի շենքից մեկ միլիոն դոլար են գողացել

ՌԴ ԱԳՆ-ի շենքից մեկ միլիոն դոլար են գողացել
2019 թվականին Մոսկվայի Սմոլենսկայա-Սեննայա հրապարակում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենքից գողացվել է ավելի քան 1 միլիոն դոլար: РЕН ТВ-ն հայտնում է, որ դեպքի…

2019 թվականին Մոսկվայի Սմոլենսկայա-Սեննայա հրապարակում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենքից գողացվել է ավելի քան 1 միլիոն դոլար:

 РЕН ТВ-ն հայտնում է, որ դեպքի համար կասկածվում են բաժանմունքի աշխատակցուհին ու նրա հետ բնակվող տղամարդը: Լրատվամիջոցները գրում են, որ զույգը դեռ ազատության մեջ է: Գողացված թղթադրամների գտնվելու վայրն անհայտ է:

Մեկուկես միլիոն դոլար ստացվել է Ռուսաստանի արտգործնախարարության կողմից Իրանից հյուպատոսական ծառայությունների համար, դրանք ուղարկվել են դիվանագիտական փոստով: Անցյալ տարվա նոյեմբերի 29-ին գումարը տեղափոխվել է Ռուսաստանի արտգործնախարարության արժույթի և ֆինանսական վարչության առաջատար փորձագետ Նատալյա Ագալցովայի գրասենյակ:

 

Գումարի երկու երրորդն անհայտացել է դեկտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում:

Երբ հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին ստուգել է միջոցները՝ գումարը 1,066,638 ԱՄՆ դոլարով պակաս է եղել: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ինչքան անպատասխանտու պիտի լինես, որ գիշերվա ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներ ուղարկես. Է. Բաղդասարյան

«Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լավ ինչքան, ինչքան անպատասխ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250