Ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը:
«Դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր:
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների կողմից այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել:
Դատախազության հանձնարարությամբ նշված փաստի կապակցությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշված անձը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա:
ՀՀ դատախազությունը վճռականորեն կոչ է անում հանրությանը և քաղաքացիներին՝ հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար:
Նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ և ձեռնարկվելու են բոլոր իրավաչափ միջոցները նման կոչեր և հայտարարություններ հնչեցնող, դրանք արդարացնող անձանց մեկուսացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Միևնույն ժամանակ, հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ ենք անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայունության և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար»,- գրել է Աբրահամյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ: Հիշեցնենք, որ երեկ հա...
Ինչքան անպատասխանտու պիտի լինես, որ գիշերվա ժամը 11-ին, մառախուղի մեջ թաղված, մեր կողմից չվերահսկվող միջանցքով Արցախ զինծառայողներ ուղարկես. Է. Բաղդասարյան
«Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լավ ինչքան, ինչքան անպատասխ...