Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն պետական տուրքի վճարումներ կատարելուց
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 675-Ն որոշմամբ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց:
2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 676-Ն որոշմամբ զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կազատվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 662-Ն որոշմամբ սահմանված նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար վճարումներ կատարելու պարտավորությունից:
2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 677-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի N 608-Ն որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...