Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում
Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընտանիքներին Տավուշի մարզում անհատույց կարգով առանձնատներ է առաջարկում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սասուն Սավադյանը:
«Հիմանդրամի առաջարկած առանձնատները Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում են: Անհատույց կարգով առաջարկվող տները մշտական բնակվելու համար են: Նախապատվությունը տրվում է այն բազմանդամ ընտանիքներին, որոնք կցանկանան զբաղվել նաև գյուղատնտեսությամբ: Առանձնատների հետ տրամադրվելու են նաև տնամերձ հողամասեր՝ մինչև 1000 քառակուսի մետր տարածքով: Հնարավորություն կա նաև դիմողներին ապահովել աշխատանքով՝ գյուղատնտեսության ոլորտում»,-մանրամասնեց Սավադյանը՝ հավելելով,որ Հադրութի Մոխրենես գյուղից 1 բազմանդամ ընտանիք դիմել է Տավուշի գյուղերից մեկում վերաբնակվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...