Հասարակություն

ԼՂՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով օգնել տեղահանված բնակիչների տեղաբաշխման հարցում

WRed
ԼՂՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով օգնել տեղահանված բնակիչների տեղաբաշխման հարցում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը РИА Новости-ն տված հարցազրույցում նշել է, որ ԼՂՀ-ն դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով աջակցել հետպատերազմական իրավիճակում տեղահանված բնակիչների տեղաբաշխման հարցում: Օգնության մի մասը Մոսկվան արդեն հատկացրել է:

Ինչպես հայտնել է արցախցի պաշտոնյան, տարածաշրջանում վերջին ռազմական հակամարտության ընթացքում մոտ 35-45 հազար արցախցիներ զրկվել են տանիքից: Նրանց թվում են ինչպես հրետակոծության հետևանքով ավերված տների բնակիչները, այնպես էլ նրանք, որոնց տները գտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

«Այդ մարդկանց մեծ մասն այսօր Հայաստանում է գտնվում: Իհարկե, նրանց վերադարձնելու համար մենք պետք է նրանց ապահովենք գոնե կյանքի, կենցաղի համար անհրաժեշտ նվազագույն պայմաններով: Դա կառավարության առաջնահերթ խնդիրն է: Նրանց, ովքեր վերադառնում են, մենք անմիջապես ժամանակավոր կացարան ենք տրամադրում: Կօգտագործենք նաև հյուրանոցներն ու հասարակական շինությունները»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ԼՂՀ իշխանությունները օգնության համար դիմել են նաև ՌԴ կառավարությանը: «Այսօրվա դրությամբ այս հարցը քննարկվում է: Օգնության մի մասն արդեն հատկացվել է. դա և՛ շինանյութ է, և՛ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպես օրինակ՝ ծածկոցներ և նմանօրինակ իրեր»,- հավելել է գործիչը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250