Ձեզ թվում է՝ ես ճապոնացի՞ եմ. ինչու Ալիկ Սարգսյանը չի միացել վարչապետի հրաժարականի պահանջին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը թեև չի միացել նախկին պաշտոնյաների կողմից տարածված հայտարարություններին, որոնցով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց համակարծիք է նրանց հետ: «Ես ներգրավված չեմ այդ պրոցեսներում, բայց նրանց լրիվ հասկանում եմ։ Նրանք էլ հայ մարդ են, այս երկրի կյանքով ապրող։ Ինչի մասին է խոսքը։ Եվ բնավ կապ չունի՝ գեներալ են, թե շարքային։ Բոլորն էլ տեսնում են, թե երկրում ինչ է կատարվում։ Ես նրանց որևէ կերպ չեմ մեղադրում, թեև իմ ստորագրությունը չկա այդ հայտարարությունների տակ, որովհետև ինձ որևէ կերպ չեն դիմել»,- ասաց նախկին ոստիկանապետը։ Իսկ որ դիմեին, միանալո՞ւ էիք՝ հարցրինք. «Ինչի՞ մասին է խոսքը։ Ձեզ թվում է՝ ես ճապոնացի՞ եմ, թե՞ Չինաստանում եմ ապրում»: Մանրամասները՝ թերթի համարում:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...