ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ
ԱՄՆ պատժամիջոցային ցանկում ընդգրկվել են Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ՆԳ առաջին փոխնախարար Գենադի Կազակևիչին և մի շարք ուժային ստորաբաժանումներ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆիննախարարության կայքում հրապարակված հայտարարությունը, ցուցակներում հայտնվել են նաև ՊԱԿ «Ալֆա» ջոկատը, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի ներքին գործերի գլխավոր վարչությունը, Մինսկի հատուկ նշանակության ոստիկանական ջոկատը:
Նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են ֆիզիկական և իրավանական անձանց դեմ, որոնք պատասխանատու են կամ մասնակցել են Բելառուսում ժողովրդավարական գործընթացները կանխող գործողություններին:
Ուժային կառույցները պատժամիջոցային ցանկերում հայտնվել են երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը ճնշելու համար:
Հիշեցնենք, որ Բելառուսում բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունեցել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքների հետ համամիտ չեն ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները: Ըստ ԿԸԿ-ի հրապարակած տվյալների՝ ընտրություններում հաղթանակ էր տարել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների ավելի քան 80 տոկոսը:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...