Կադրեր՝ Սյունիքում ոստիկանների և քաղաքացիների բախումից
Վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր գնալու է Սյունիք՝ ծանոթանալու անվտանգային հարցերին։
Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:
Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, ոստիկանները թույլ չէին տալիս, ինչը վերաճեց քաշքշուկի: Քաղաքացիներից ոմանք սկսեցին հարվածներ հաացնել իրենց ճանապարհը փակած ոստիկաններին:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ոստիկանները փորձում էին ճանապարհ բացել շտապօգնության մեքենայի համար: Շտապօգնության մեքենայի հետեւից եւս մի քանի մեքենա փորձեց անցնել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ: Հիշեցնենք, որ երեկ հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին. մանկապարտեզը դիմել է իրավապահ մարմիններին. ձայնագրություն
Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնում եմ, իմ օրվա հացի փողն աշխատեմ, ի՞նչ իրավունքով ես փակում ճամփաս». լարված իրավիճակ մետրոյում
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում առավոտյան կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...