Ռուսական կողմից կարևոր քայլ կլինի նաև թեժ գծի ներդրումը. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ խաղաղապահ զորքերը ներգրաված են Արցախի կենսաապահովման գրեթե բոլոր ուղղություններով՝ անվտանգությունից հումանիտար աջակցություն, ապա այս պայմաններում հանրային կապերի ապահովումը առավել կարևոր բնույթ է ստանում։
Խաղաղապահ զորքերի ծառայությունը լուսաբանվում է ինչպես ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքով, այնպես էլ՝ առանձին տելեգրամի ալիքով։
Այս պարագայում նախընտրելի կլիներ առանձին մամուլի պատասխանատուի հաստիքի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ԶԼՄ-ներին ռուսական զորախմբի հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովել։
Երկրորդ, նույն նպատակով, ռուսական կողմից կարևոր քայլ կլինի նաև թեժ գծի ներդրումը, ինչը հնարավորություն կտա արցախցիների հետ ուղիղ կապի հաստատմանն ու տարբեր բարդ իրադրության պայմաններում արագ արձագանքման ապահովմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...