Եկեք համերաշխ ապրենք. Լուկաշենկոն՝ Բելառուսի քաղաքացիներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաքաղաքացիներին կոչ է արել պահպանել երկիրը։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն:
«Ես ուզում եմ, որ դուք հասկանաք իմ դիրքորոշումը, այն անփոփոխ է. Եկեք համերաշխ ապրենք, պահպանենք երկիրը: Եվ մենք կպահպանենք այն, անկախ նրանից, թե դա մեզ ինչ կարժենա, և ոչ թե ինձ համար, ոչ թե նրա համար, այլ արդեն թոռների համար»,-ասել է Լուկաշենկոն Մոգիլևի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն հավելել է, որ ինքը ոչ մի գնով չի ձգտում պահել իշխանությունը, բայց չի էլ պատրաստվում հանձնել երկիրը․ «Ես ոչ մի տեղ չեմ փախնի, այնպես որ դուք իմացեք: Ոչ մի տեղ։ Լավ է, որ ժամանակն անցավ և մարդիկ տեսան, թե ով է ցանկանում իշխանություն: Խոսքն իմ մասին չէ»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...