Այս փաստաթուղթը վկայում է, որ իշխանությունները տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում փաստաթղթի լուսանկար է հրապարաակել և կից գրել. «Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ նախօրոք իշխանությունները վստահաբար տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Աներկբա է, որ ոչ թե օրեր, այլ գուցե և ամիսներ առաջ: Լրջանալու և պատրաստվելու փոխարեն իշխանությունները զբաղված են եղել թերևս ֆեյքեր բուծելու և մանիպուլացիաներ մշակելու գործով: Ինչու՞:
Որովհետև պարզ է, որ ամեն ինչ կանխորոշված էր: Պատերազմի ընթացքում չունեինք, ինչ խոսք, էժանագին շոուների պակաս` սկսած «իշխանական» ընտանիքից, ավարտած որոշ պատգամավորների ճղճիմ մեկնաբանություններով ու նկարներով:
Վարագույրն իջավ` այս կողմում թողնելով հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, անդառնալի կորուստներ...
Ցավոք, իշխանական կրկեսը շարունակվում է...
Հ. Գ. Դեռ ինչե՜ր են ի հայտ գալու»:

Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...