Ունենք նոր վիրավորներ, չի հաջողվում կապ հաստատել 9 հոգու հետ. Հայկ Խանումյան
Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը Ֆեյսբուքում մեկնաբանություն էր գրել այն մասին, որ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ կողմից Արցախում տեղակայված խաղաղապահների պատասխանատվության գոտում Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը ներառող քարտեզի հրապարակումից հետո թշնամին ավելի է առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում՝ օգտագործելով ականանետ և հետախուզական ԱԹՍ։
Այս թեմայով լրացուցիչ տեղեկությունների համար Ռազմինֆոն կապ է հաստատել Հայկ Խանումյանի հետ, ով հայտնել է, որ ունենք նոր վիրավորներ, ինչպես նաև չի հաջողվում կապ հաստատել 9 հոգու հետ, որոնց թվում ևս վիրավոր կա։
Կայքի հետ զրույցում Խանումյանը նշել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովն այսօր պետք է ճշտի այդ 9 հոգու կարգավիճակը. արդյո՞ք գերի են, թե ոչ։
Նշենք, որ Հայկ Խանումյանը պատերազմի ժամանակ մասնակցել է Հադրութի շրջանի Դիզափայտի դիրքերի պաշտպանությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած սադրիչ գործողությունները հետագայում շարունակվել են նաև Շուշիի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:
Auroranews- ը մանրամասներ ճշտելու նպատակով կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ, այս պահին սպասում ենք նրանց մեկնաբանությանը: Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ենք փորձել ստանալ նաև Արցախի համապատասխան գերատեսչություններից, սակայն նրանք որևէ կերպ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերը հայտնում են՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել
Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել։ Այս մասին հայտնում է Ազատությունը...