Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6%-ով, ծառայությունների սակագները՝ 0.1%-ով
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոշոր կենցաղային սարքերի, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.1%, կահույքի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.2%, ոսկերչական զարդերի՝ 0.5%, դեղագործական ապրանքների՝ 0.6%, մաքրող, լվացող միջոցների` 1.0%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.4%, հագուստի` 2.1% գնաճ։ Միաժամանակ, բնակարանի նորոգման նյութերի, փոքր կենցաղային սարքերի, գորգերի և հատակի ծածկերի գները նվազել են 0.1%-ով:
2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 3.6% գնանկում:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սակագների 1.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1% հավելաճ։
Նմանատիպ հոդվածներ
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է՝ որոշ հասցեներում ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարսյին աշխատսնքներով պայմանավորված, ս.թ....
Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...
Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...
Առգրավվել է 794 հատ «սիգ» տեսակի ձուկ
2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչությա...