Ինքնասպանության դեպք Երևանում. հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
Դեկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 40-ամյա Աշոտ Սարգսյանից, ով հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիներ 235/ հասցեում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են,որ մահացածը Երևանի բնակիչ, 73-ամյա Արտեմ Ն.-ն էր, ով 4-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություննեով, ոստիկանություն ահազանգած Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Նորքի Ինֆեկցիոն» Բ/Կ-ի փոխտնօրեն:
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Երեկ Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական կողմն ունի 2 վիրավոր։ Այս մասին Auroranews-...
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ,քաղաքացիա...
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերել են 2 տասնյակից ավելի կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպե...
Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերը հայտնում են՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել
Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել։ Այս մասին հայտնում է Ազատությունը...