Հասարակություն

Երթի մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում խարույկ վառեցին

Երթի մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում խարույկ վառեցին
Ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթը» Երեւանի փողոցներով անցնելուց հետո հասավ Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ երթի մասնակիցները խարույկ վառեցին:Այստեղ խոսքով հանդես եկավ «Հայրենիքի փրկության…

Ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթը» Երեւանի փողոցներով անցնելուց հետո հասավ Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ երթի մասնակիցները խարույկ վառեցին:

Այստեղ խոսքով հանդես եկավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ նշելով. «Մեր պայքարն իսկապես հայրենիքի համար է, որպեսզի ոտքի կանգնենք ու գնանք առաջ: Նիկոլ Փաշինյան խոչնդոտը պետք է մի կողմ գցել եւ շարունակել գնալ առաջ: Հիմա դուք էլ միկրոֆոնը իրար փոխանցելով փորձեք խորհուրդ տալ, թե ինչ պետք է անել: Մի բան հաստատ է՝ Նիկոլը գնալու է, բլորը բացի իրենից դա գիտեն: Երբեմն մարդիկ ասում են՝ վճռական գործողություն արեք: Հաշվի առեք, որ վճռական գործողությունն այն է, որ այսպիսի երթերի, հանրահավաքների միջոցով ողջ ժողովուրդը լինելու է մի կողմում, Նիկոլը՝ մյուս կողմում: Մենք դա մինեւ հաղթանակ կհասցնենք եւ մեր առջեւ խնդիր կկանգնի երբեմն որոշ հարցեր զրոյից բարձրացնել, նորից դառնալ երկիր, հզորանալ, տարածաշրջանում ունենալ ազդեցություն»:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250