ՌԴ ԱԳ փոխնախարարը հրաժարվել է հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ. Mediaport
ՌԴ ԱԳ փոխնախարարը հրաժարվել է հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ.
Ռուսական աղբյուրներին հղում անելով հայտնում է Mediaport թելեգրամ ալիքը:
ՀՀ արտգործնախարար Արա Ավյազյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ անախորժ դեպք է գրանցվել. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հրաժարվել է ներկա գտնվել հայկական կողմի հետ ծրագրված հանդիպումներից մեկին, քանի որ հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի նորանշանակ փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանը: Վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր Մոսկվա մեկնելուց մի քանի օր առաջ։ Այս մասին հաղորդում են ռուսական աղբյուրները՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական շրջանակներին:
Պատճառն այն է, որ 2018թ. հեղափոխության ժամանակ Ղևոնդյանը թաքուն համագործակցել է Փաշինյանի շրջապատի հետ, օպերատիվ կերպով հաղորդել է նրան երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի մասին կոնֆիդենցիալ տեղեկություններ։ Ավելի ուշ Փաշինյանը Ղևոնդյանին նշանակել է Բելառուսում ՀՀ դեսպան, սակայն վերջերս հետ են կանչել Մինսկից ու նշանակել փոխնախարար:
Մոսկվայում ունեցած հանդիպման ժամանակ Ղևոնդյանը պահանջել է, որպեսզի «անհրաժեշտ ազդեցություն գործադրվի ՀՀ կառավարությանը քննադատող ռուսական ԶԼՄ-ների և ՌԴ-ում բնակվող հայ խոշոր գործարարներին լռեցնելու համար»: Մինչդեռ Ղևոնդյանի բոլոր պահանջները մերժվել են:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...