ՔՊ վարչության անդամների կողմից հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են. Վահագն Ալեքսանյան
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է երեկ մամուլում շրջանառվող մի շարք տեղեկությունները: Նա գրառում է արել Facebook-ի իր էջում, անդրադառնալով նաև Երևանի փողոցներից մեկում ուղղաթիռի հայտնվելուն։
1. ՔՊ վարչության անդամների կողմից հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են։
2. Վարչության նիստ չի եղել։
3.Խմբակցության նիստ չի եղել։
4. Ոստիկանությունը գործում է իր պլանին և իրավիճակին համապատասխան, արտառոց ոչինչ չկա։
5. Վարչապետը կառավարության շենք քիչ առաջ չի գնացել։
6. Հանրայինի տեսախցիկ չի բերվել։
7. Ուղղաթիռը տեղափոխվել է զինվորական շարժի շրջանակներում։
8. Ուղերձ չի լինելու։
9. Ընդդիմության հետ հիմա հանդիպում չկա։
10. Տարածվող կրճատված հրաժարականի վիդեոն 2018 թվականի է, երբ վարչապետը հրաժարական տվեց, որպեսզի նախորդ խորհրդարանը ցրվի։
11. Մեդիատեռորիստները պարտվելու են։
[35bf8fcd9952af36fff8796d67c759dd.png]
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...