Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում խախտման մեկ դեպք է արձանագրվել: Ռուս խաղաղապահների գործողությունների շնորհիվ կանխվել է իրավիճակի հետագա սրման հավանականությունը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրվում է հումանիտար աջակցություն, ինչպես նաև իրականացվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում:
Վերջին տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 38 341 փախստական:
Նշվում է նաև, որ Ստեփանակերտում շարունակվում են ինժեներական հետախուզական աշխատանքներն ու տեղանքի ականազերծումը: Մաքրվել է 8 հեկտար տարածք, 7 կմ երկարությամբ ճանապարհ, այդ թվում՝ Ստեփանակերտի մարշալ Բաղրամյանի անվան փողոցը, ինչպես նաև 50 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացման համար տեղանքից դուրս է բերվել 51 չպայթած զինամթերք:
Բացի այդ, ռուս բժիշկներն Այգեստան բնակավայրում ամբուլատոր բուժօգնություն են ցուցաբերել 23 տեղացիների:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...