Հնարավոր է` դիրքեր զիջվեն նաև Սևանա ավազանի արևելյան հատվածում. Azgonline
Դիրքեր կզիջվեն նաև Սևանա ավազանի արևելյան հատվածում: Ըստ Azgonline.am-ի տեղեկությունների` Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կարևոր ռազմավարական բարձունքներ զիջել նաև Վարդենիսի շրջանում` Վարդենիս-Գետաբեկ հատվածում: Այդ մասին կուլիսային խոսակցություններ են եղել տարածաշրջանում տեղակայված գնդերից մեկում` հրամկազմի մասշտաբով:
Տվյալ հենակետերը, որոնք ըստ Google-ի քարտեզի գտնվում են Ադրբեջանի տարածքում, կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ են և դրանց զիջմամբ վտանգի տակ են ընկնում ոչ միայն ճակատի մյուս դիրքերը, այլև հարակից գյուղերն ու Շորժա-Վարդենիս ավտոճանապարհը:
Ըստ աղբյուրի` հենակետերը գտնվում են Ճամբարակի շրջանի Ջիլ և Վարդենիսի շրջանի Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ: Բնակիչները չեն պատրաստվում զիջել այդ դիրքերը, անհրաժեշտության դեպքում կդիմեն զենքի:
Հիշեցում` լուրը պաշտոնական չէ և չի հայտարարվել քաղաքական կամ ռազմական որևէ գերատեսչության կողմից:
[2d671d5657fddf55ae140fd86798fbef.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...