Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով` Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։
Ինչ վերաբերվում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։
«Թե ռուսները կոնկրետ ինչ կորոշեն, չեմ կարող ասել։ Այս պահին հայ զինվորները Խծաբերդում դիրք են պահում, ռուս խաղաղապահներն էլ են այնտեղ»,–ասաց նա։
Հայկական կողմի 6 վիրավորների առողջական վիճակի մասին Պետրոսյանը դեռևս տեղեկություն չունի։ Ասում է՝ կապը շատ վատ է։
Իսկ թե հայկական կողմը թշնամու հարձակումից հետո գերիներ ունի, թե ոչ, Պետրոսյանը դժվարանում է ասել։
«Շատ խառը պահ է, չեմ կարող ասել»,–նշեց նա։
Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...