Ռուս խաղաղապահները ժամանել են Հին Թաղեր եւ Խծաբերդ․ ռազմական գործողությունները դադարել են
Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը, այս պահին ռազմական գործողությունները դադարել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:
«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ ում հսկողության տակ են մնալու գյուղերը»,-ասաց նա:
Քաղաքապետի խոսքով` գյուղերի տարածքը չեզոք գոտի էր, որը զբաղեցրել էին հայ զինվորականները, այնտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել եւ միայն հարձակումից հետո են ժամանել:
Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...