Փարիզից 3-րդ ինքնաթիռը ժամանեց Երևան
2020 թ. դեկտեմբերի 11-ին Փարիզից մեկնած երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և նրա գործընկերների կողմից հավաքագրված մարդասիրական օգնությունը (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ և հագուստ), ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրված դպրոցական պարագաներ և «Վեոլիա» հիմնադրամի կողմից Ազնավուրի հիմնադրամին նվիրաբերած հիգիենայի պարագաներ և ծածկոցներ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Օգնությունը կբաշխվի Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը՝ մեր գործընկերների հետ համագործակցությամբ: Մարդասիրական օգնություն տեղափոխող երրորդ թռիչքը նույնպես իրականացվում է Ֆրանսիայի կառավարության շնորհիվ, Եվրոպայի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության կորդինացմամբ: Չվերթի ընդունող պաշտոնական կողմը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է՝ դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորությամբ:
Այս համընդհանուր մոբիլիզացիայի շրջանակներում նոյեմբերին ֆրանսիական կառավարության կողմից արդեն իսկ վարձակալվել էր երկու ինքնաթիռ՝ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
«Կցանկանայինք մեկ անգամ ևս մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք մեզ օգնեցին հավաքագրել անհրաժեշտ ապրանքները Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, և շուտով չորրորդ ինքնաթիռն էլ կժամանի Երևան՝ բերելով բժշկական սարքավորումներ, հիգիենայի պարագաներ և տաք հագուստ:
«Մենք հավատարիմ ենք մարդկային արժեքներին, քանի դեռ պատրաստ ենք ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Հավատում ենք, որ միայն միասնականությամբ կարող ենք հաղթահարել այս դժվար ժամանակները: Ցանկանում եմ իմ ջերմությունն ու սերը փոխանցել արցախցի եղբայրներին ու քույրերին»,- նշեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...