Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին. Շերլին Սարգսյան
Աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Հայազգի երգչուհին գրել է, որ Հայաստանը թշնամիներով շրջապատված, շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան:
«Սև օր՝ քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա չենք կարող արտահանել: Շնորհակալություն մարդկությանը,- գրել է Շերը, ապա հավելել,- Թուրքիան ոչնչացրել է 2 միլիոն հայի: Ադրբեջանը նույնպես փորձում է սպանել, և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում, որովհետև Ադրբեջանը նավթ ունի»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները&...
Ու՞մ ինքնաթիռն է Երևանից մեկնել Բաքու. Инфотека24
Ավելի վաղ հայտնել էինք. որ Երևանից մասնավոր ինքնաթիռ է մեկնել Բաքու:Инфотека24-ի հաղորդմամբ` ինքնաթիռը Բաքու է տեղափոխել...
Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնել...