ՄԻՊ. Սյունիքի սահմանամերձ գյուղերում խնդիրները բազմազան են, սոցիալականից մինչև անվտանգություն
Մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանն այցելել է Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնք դարձել են սահմանամերձ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին, գրում է tert.am-ը՝ հղում անելով Սյունիքի մարզում լրագրողներին տված հարցազրույցին:
Ըստ ՀՀ օմբուդսմենի՝ ացի նպատակն է ունենալ հանդիպումներ սահմանամերձ գյուղերում, հասկանալ այս սահմանամերձ գյուղերի խնդիրները և թե ինչպես կարող են դրանց լուծմանը նպաստել:
«Այցեր շատ ենք անում սահմանամերձ գյուղեր, բայց պատերազմից հետո սա առաջին այցն է սահմանամերձ Սյունիքի մարզ, արդեն սահմանամերձ դարձած մեր գյուղերը: Վաղը շարունակելու ենք այցերը Նովրուզ, Արավուս, Տեղ և մնացած գյուղեր»,- ասել է Թաթոյանը:
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ են առանձնացրել համայնքապետերը, բնակիչները, Թաթոյանն արձագանքեց. «Խնդիրները բազմազան են՝ սկսած գուղացիների սոցիալական հարցերից, մինչև անվտանգություն: Այս բոլոր հարցերը ՄԻՊ-ին էլ են առնչվում, մնացած մանրամասները հնարավոր կլինի ասել այցի ավարտին»:
Դիտարկմանը՝ փաստացի այս գյուղերի բնակիչները գտնվում են թշնամու թիրախում, ՄԻՊ-ն ասաց, որ գյուղերը դարձել են սահմանամերձ, իրենք էլ հատուկ եկել են, որ ծանոթանան բոլոր խնդիրներին: «Քանի որ այցի սկիզբն է, դժվարանում եմ որևէ տվյալ ասել, փաստ է՝ այստեղ սահմանագծման հետ կապված աշխատանքներ պետք է ընթանան, դրանք կարևոր են այն տեսանկյունից, որ դրա իրականացման հարցերը պետք է հստակ ու կանխատեսելի լինի նաև հանրության համար: Տարբեր գյուղերի բնակիչների մոտ կան անհանգստություններ՝ կապված արոտավայրերի, առանձին տների, մասնավոր հողատարածքների հետ, այդ ամենը պետք է հասկանալ, որովհետև սրանք նաև մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են»,- ասել է ՄԻ պաշտպանը:
Արման թաթոյանը տեղեկացրեց նաև, որ հանդիպում են ունեցել զինվորականների հետ: «Զինծառայողների խնդիրները ևս մեր կարևորագույն ուղղություններից է, մեզ հետ են նաև մասնագետները, որոնք զինծառայողների իրավունքներով են մասնագիտացված, և մենք պետք է հասկանանք՝ նրանք ինչ խնդիրներ ունեն, այդտեղ արդեն Պաշտպանության նախարարության ու ԳՇ-ի հետ աշխատանքներ պետք է տանենք, որ նպաստենք նաև նրանց խնդիրների լուծմանը»,- ասել է Արման Թաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...