Ինչու՞ Իրանի խաղաղ ծրագրին ուշադրություն չհատկացրեցին. Սերգեյ Լավրովը բացատրել է ստեղծված իրավիճակը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի ընտրությունը պետք է կատարեին Հայաստանն ու Ադրբեջանը, դրանով էլ պայմանավորված էր հայտարարության մասնակիցների կազմը և այն, թե ինչու Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրեցին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար նախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ պետք չէ մտածել այն մասին, թե ով և երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը: Պետք է ընդգծեմ ևս մեկ անգամ, որ ձևաչափը պետք է ընտրեին Ադրբեջանն ու Հայաստանը: Դրանով էլ պայմանավորված էր հայտարարության մասնակիցների կազմը: Եվ ոչ մի փորձ չի եղել դա անել Իրանի կամ Թուրքիայի հաշվին: Այժմ կարևոր է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր պայմանավորվածությունները և առճակատման տարածաշրջանը դարձնել համագոյակցության, իսկ ավելի լավ կլինի՝ բարիդրացիության և համագործակցության տարածաշրջան», - ասել է ՌԴ նախարարը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Իրանի խաղաղ ծրագրին ուշադրություն չհատկացրեցին:
«Լեռնային Ղարաբաղի դեպքում մեզանով առաջնորդել է արյունահեղությանը վերջ դնելու ձգտումը: Հակամարտության կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, հետաքրքրություն են հայտնել դա անել Ռուսաստանի միջնորդությամբ: Այստեղ «հետին» միտք չկա: Ի դեպ, ես չեմ հիշում, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ գտնվելու տարիների ընթացքում իրանցի իմ գործընկերների հետ շփումների ժամանակ հետաքրքրություն առաջանա Ղարաբաղի թեմայի հանդեպ եւ անդրադարձ կատարվի մեր խորհրդակցությունների կամ բանակցությունների ժամանակ», - ավելացրել է Լավրովը:
Նա նշել է, որ Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա Իրանի տարանցիկ շահերի վրա, հատկապես, որ այդ շահերը սրվում են այն իրավիճակում, երբ ամերիկացիները շարունակում են ուժեղացնել պատժամիջոցներն Իրանի դեմ:
«Հնարավոր չէ հրաժարվել այն սկզբունքից, որը հավանություն էր ստանում բոլոր կողմերից երկար տարիներ շարունակ: Հակամարտությա արդյունք պետք է լինի ամբողջ տարաշաշրջանում հարաբերությունների կարգավորումը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ հստակ արձանագրված են մագիստրալ ուղղությունները, որոնք կային նաև հակամարտության թեժ փուլում առաջացած իրանական նախաձեռնության մեջ», - հստակեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...