Հայաստանին կհատկացնի մոտ 37 մլն դոլար. ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Stand-By ծրագրով Հայաստանին 36,9 մլն դոլար տրամադրելուն։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։ «Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ 37 մլն դոլար, արդյունքում վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 332 մլն դոլար»,-ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՀ-ում նշել են, որ Հայաստանի տնտեսությունը խիստ տուժել է ԼՂ հակամարտության սրացումից, ինչպես նաև COVID-19-ից։ Համաձայն կազմակերպության կանխատեսումների՝ երկրի ՀՆԱ ցուցանիշն ընթացիկ տարում կկրճատվի 7 տոկոսով։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...