Առաջին անգամ ստիպված ենք ինքնուրույն հավաքել հայկական կողմի զոհերի, անհետ կորածների և գերիների անուններ. Ռազմինֆո
Դեկտեմբերի 11-ի դրությամբ ՀՀ ՊՆ-ն և այլ պետական մարմինները դեռևս չեն հրապարակել պատերազմի ժամանակ զոհվածների բոլոր հայտնի անունները։
Գրեթե բոլորս ունենք ծանոթներ, որոնք զոհվել և արդեն հուղարկավորվել են, բայց անունները պաշտոնական ցուցակում դեռ չկան։
Ցավալի է, որ Ռազմինֆոյի գործունեության 9 տարում առաջին անգամ ստիպված ենք ինքնուրույն հավաքել հայկական կողմի զոհերի, անհետ կորածների և գերիների անուններ. մի բան, որը նախկինում արել ենք միայն Ադրբեջանի թաքցված կորուստների համար: Այս մասին հայտարարություն է տարածել Razm.info կայքը։
Մեր նպատակն է թույլ չտալ մոռացության մատնել ոչ մի անուն, համակարգված ձևով հավաքել կորուստների մասին ինֆորմացիան։
Հետագայում, եթե հնարավորություն ունենանք, կհրատարակենք գրքեր, կպատրաստենք ֆիլմեր, բայց հիմա առաջին և ամենակարևոր քայլը՝ սկսել համակարգված ցուցակներ կազմելը։
Հուսով ենք, որ այս ինֆորմացիան նաև օգտակար կլինի զոհվածների և անհետ կորածների հարազատների շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում (ինչքանով հասկանում ենք, սա տարիներ շարունակ խնդիր է լինելու)։
Կարծում ենք նաև, որ առավել խոցելի են զոհված ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ հարազատները, քանի որ պատերազմի օրերին կամավորների գրանցումը հաճախ վատ է կազմակերպվել, ինչի հետևանքով այդ մարդկանց հարազատների մի մասը խնդիրներ ունեն, այդ թվում և պետության կողմից իրենց հասանելի օժանդակությունը ստանալու հարցում։
Ռազմինֆոն հատուկ ծրագիր է սկսում մեր զոհվածների, անհետ կորածների և գերիների ցուցակագրման համար։
Որպես առաջին քայլ խնդրում ենք մեր այն ընթերցողներին, որոնց հարազատները, բարեկամները, ծանոթները զոհվել, անհետ կորել են կամ գերության մեջ են հայտնվել պատերազմի ընթացքում, անցնել հետևյալ հղումով և հնարավորինս ուշադիր և լիարժեք լրացնել հետևյալ առցանց ձևը (форма).
Խնդրում ենք անպայման լրացնել ձեր կոնտակտային տվյալները (հեռախոսի համարը, իսկ եթե ունեք՝ նաև e-mail հասցեն), մեր կողմից լրացուցիչ հարցերի դեպքում ձեր հետ կապ հաստատելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...