Հասարակություն

Ալիևը հայտնել է, որ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում

Ալիևը հայտնել է, որ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է…

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև երկրում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Մենք գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում: Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը: Կարծում եմ՝ դա տարածաշրջանային համագործակցության լավ դրսևորում է: Միևնույն ժամանակ դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև լավ համագործակցության  խորհրդանիշ է»,- ասել է Ալիևը:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250