Հասարակություն

Լուկաշենկոն Պուտինին համբերություն է մաղթել

Լուկաշենկոն Պուտինին համբերություն է մաղթել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս հարձակումների է ենթարկվում, փոխանցում է EADaily-ն։«Հեշտ ժամանակներ չեն։…

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս հարձակումների է ենթարկվում, փոխանցում է EADaily-ն։

«Հեշտ ժամանակներ չեն։ Դժվար է նախևառաջ մեր մտերիմ ընկեր և եղբայր Ռուսաստանի Դաշնության համար: Դուք տեսնում եք, որ դրսից հարձակումներն ուղղված են Ռուսաստանին, մենք դա Բելառուսում շատ լավ գիտենք»,-ասել է նա ԵՏՄ առաջնորդների գագաթնաժողովում։

Բացի այդ, Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համբերություն է մաղթել այս բարդ ժամանակներում:

«Ինչպես ասում էր մեր պատվավոր նախագահը (Նուրսուլթան Նազարբաևը) Ռուսաստանը մեր ինտեգրման առանցքն է։ Հետևաբար, համբերություն և կրկին համբերություն ձեզ։ Գիտեք, որ մենք միշտ աջակցել ենք Ռուսաստանին և կաջակցենք, քանի որ առանց նրա հետխորհրդային տարածքում ինտեգրում չի կարող լինել»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250