Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Էդմոն Մարուքյան
Եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, ընտրությունները պետք է անցկացվեն 6 ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, իսկ եթե չփոխվի, կարող ենք անցկացնել վաղը, սակայն հավասար պայմաններով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դեռևս որևէ քննարկում չի եղել:
«Հավասար պայմաններով ընտրություններ կարող ենք կազմակերպել միայն մենք, եթե ինձ եք հարցնում: Պետք է կայանան այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չվիճարկվեն»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իր կանխատեսմամբ՝ 6 ամիս հետո տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Ով կանի չգիտեմ, բայց 6 ամսվա ընթացքում կլինեն ընտրություններ»,- նշեց նա:
Անդրադառնալով ընդդիմության մանդատները վայր դնելու հնարավորությանը՝ Մարուքյանն ասաց, որ նախ՝ հանրային նման պահանջ չկա, ապա անգամ եթե մանդատները վայր դնեն, ապա խորհրդարանը չի ցրվի, իրենց փոխարեն ԱԺ կգան ցուցակի հաջորդ համարները: «Այդ ցածր իրավագիտակցության արդյունքում ձևավորված պահանջը պետք է դուրս գա օրակարգից»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...