ԵՊՀ-ի բակում երիտասարդները մոմավառություն են անցկացրել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների
Երեւանի պետական համալսարանի բակում երիտասարդները մոմավառություն են անցկացրել՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված զինվորների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երիտասարդների հետ էին նաև հոգևորականները, ովքեր կարդացին տերունական աղոթք։
Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառումներ պետք է լինեն մշտապես իրենց օրակարգում, որովհետև պարտավոր են վառ պահել անմահացած զինվորների հիշատակը:
«Նրանք զոհվեցին հանուն մեր բոլորիս, մեր խաղաղ ապագայի և իմ համոզմամբ՝ նրանք մեզ սխալվելու տեղ չեն տվել։ Կարճ ժամանակում պետք է հասցնենք լուծել մեր ներքին խնդիրները, պետք է ուժեղանանք, կայացնենք մեր պետությունը, վերստին հզորացնենք մեր երկիրն ու պատրաստվենք հետ վերադարձնենք մեր տարածքները, որովհետև այդ տարածքները մեր սուրբ հայրենիքն է։ Այդ հողը կերտվել է մեր հերոսների արյամբ և չենք կարող թողնել թշնամու ձեռքում»,- ասաց Ափոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...