Բացարձակ սխալ են պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը բանակցություններից դուրս է թողել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը. Էդվարդ Նալբանդյան
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն այս փուլում բանակցությունների գլխավոր հարցն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնի Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ։
Նա ասել է, որ կարգավիճակի հարցը հիշատակված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների՝ օրեր առաջ հրապարակված հայտարարության մեջ, միևնույն ժամանակ ռուսաստանյան իշխանությունների հայտարարություններում նշվել է, որ հարցը մնում է բաց, ու այն կարող է դիտարկվել ապագայում։
Նալբանդյանը կարևոր է համարում այն, թե համանախագահներին որքանով կհաջողվի շարունակել բանակցությունները Ղարաբաղի միջանկյալ, ժամանակավոր կարգավիճակը սահմանելու համար։ Բոլոր փաստաթղթերում միջանկյալ կարգավիճակը շատ լուրջ կետ է։
Բանակցությունների ընթացքում քննարկված՝ հակամարտության վերաբերյալ բոլոր փաստաթղթերում նշվում է, որ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ժամանակ պետք է կազմավորվեն իշխանության բոլոր ճյուղերը, ստեղծվեն իրավապահ ուժեր, հնարավորություն լինի արտաքին հարաբերություններ կառուցելու, օտարերկրյա ներդումներ գրավելու համար։
Նախկին արտգործնախարարը բացարձակ սխալ է համարում պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը բանակցություններից դուրս է թողել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը։ Նա նշել է, որ բանակցությունների ողջ գործընթացում կարգավիճակի հարցը՝ ինչպես վերջնական, այնպես էլ՝ միջանկյալ, եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում թե 2011-ի հունիսի Կազանյան հանդիպումից առաջ, թե դրանից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...