Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Բաքվին խորհուրդ է տալիս զգուշանալ Անկարայից
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայնը խորհուրդ է տալիս Բաքվին զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Փաքայնը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Բանաստեղծությունն ընթերցելով՝ Էրդողանը ցույց տվեց պատմության, աշխարհագրության, և իրավիճակի (տարածաշրջանի-խմբ.) վերաբերյալ իր անտեղյակությունը: Նա բարձրացրեց ադրբեջանական շրջանները Իրանից բաժանելու սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ դրեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Իր ընկերությամբ Անկարան Բաքվին արջի ծառայություն է մատուցում։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,- գրել է նախկին դեսպանը:
Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն` Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: Բանաստեղծությունը վերաբերում էր Արաքս գետին, որի մի մասը անցնում է իրանա-ադրբեջանական սահմանով և որը, ինչպես մեջբերեց Էրդողանը, «առանձնացվել է», ինչը կարող էր Թեհրանի դժգոհության պատճառ դառնալ: Թեհրանը Էրդողանի խոսքերը համարել էր «անընդունելի» և բացատրական զրույց ունեցել Թուրքիայի դեսպանի հետ` ասելով, որ« տարածքային պահանջների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի ժամանակները վաղուց անցել են », և Իրանը չի հապաղի ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...