Ադրբեջանի քաղաքական գործիչները պահանջել են Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ ուժերը. Infoteka24
Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, պահանջել են Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ ուժերը:
Այս մասին հայտնում է Ինֆոտեկա 24 թելեգրամ ալիքը:
Ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչները դիմել են ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական անդամներին:
Դիմումում նշվում է, որ ժամանակին հենց Ռուսաստանի աջակցությամբ է Հայաստանը գրավեց Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից 7 շրջանները: Նրանք պնդում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում իրականացվել է միջազգային նորմերի խախտմամբ:
Ըստ ադրբեջանցի քաղաքական գործիչների, Ռուսաստանը ստեղծել է ռազմական հենակետեր ՝ իր ուժերը զինելով այնպիսի զինատեսակներով, որոնք անհամատեղելի են խաղաղապահ գործունեության հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...