Զախարովան անդրադարձել է Ալիևի հակահայկական հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությանը Զանգեզուրի, Սևանի և Երևանի մասին:
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ իրավիճակը տարածաշրջանում բարդ է, շատ ջանքեր են գործադրվել, որպեսզի այն վերադարձվի խաղաղ հունի, դադարեցվեն մարտական գործողությունները, կողմերը կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, սկսվի փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, տարածաշրջանում կյանքի բոլոր ասպարեզներում կարգավորմանն ուղղված պայմաններ ստեղծվեն: Այդ աշխատանքը շատ ջանք է պահանջում, և մենք ելնում ենք այն իրողությունից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ մեծ ջանքեր են գործադրվել, և եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել: Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է անցնի դրա վրայով», - ասել է Զախարովան:
Նշենք, որ հայկական կողմից դեռ արձագանք չի եղել: Analitik.am-ի բոլոր փորձերը՝ կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի ու ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, անհաջողությամբ են ավարտվել:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...