Ընդհանուր զորահավաքը կփոխարինվի մասնակի զորահավաքով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով նախատեսվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում և համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:
Նոյեմբերի 10-ից ռազմական գործողությունները դադարեցվելու արդյունքում վերացել է պահեստազորայինների ընդհանուր զորահավաքային զորակոչ եւ ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցների ամբողջական ներգրավում իրականացնելու, ինչպես նաեւ զինված ուժերի կիրառման որոշակի ռազմավարական ուղղություններում եւ այլ զորքերում ու քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի համակարգում զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների եւ ներգրաված տրանսպորտային միջոցների կարիքը:
Որոշման նախագծի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարաված ընդհանուր զորահավաքը փոխարինվում է մասնակի զորահավաքով, զինված ուժերի պատերազմական ժամանակների հաստիքների համալրումը նախատեսվում է սահմանափակել ԶՈՒ կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...