ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներ իրականացնել
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանի հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է գնալ Կապան, և եթե թույլատրեն, ինքը ևս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին:
«Հիմա բանակցություններ են վարվում, որպեսզի յուրաքանչյուր հատվածում իրականացվեն այդ որոնողական աշխատանքները»,- ասաց Աբգարյանը:
Հարցին, թե ինչու այսքան երկար չէր իրականացվում որոնողական աշխատանքն այդ հատվածում, Աբգարյանը պատասխանեց, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության չէին կարող որևէ բան անել:
Անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը հավաքվածների խմբի հետ անցկացրել է փակ հանդիպում Էջմիածնի զորամասում:
Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կո...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Սահակյան Ռազմիկ Հենրիկի, ծնվ. 2000թ.Ղազարյա...