Գուցե համարանիշերով զգեստներ էլ կարեք. Թինա Կանդելակին՝ Բաքվին
«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին իր Telegram-ալիքում հրապարակում է արել Բաքվի զորահանդեսի մասին՝ արձագանքելով «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ հայկական համարանիշներից պատրաստված պաննոյին։
«Գուցե համարանիշներով զգեստներ էլ կարեք և պաշտոնապես տարածաշրջանում հարևանների հանդեպ ատելության դասընթացնե՞ր սկսեք:
Այո՛, ռազմական հակամարտություններ առանց դաժանության դրվագների (երբեմն պարզապես ռազմական հանցագործությունների կատեգորիայի համար) երկու կողմից էլ չեն լինում։ Բայց ո՞րն է այդ հրճվանքի հիմքը։ Ինչո՞ւ այդ էնտուզիազմը չուղղել արարման, պատմական ժառանգության պահպանման, բազմամյա պատռվածքները կարել սկսելու փորձերի վրա։ Ինչո՞ւ չենք կազմակերպում անառողջ խանդավառության ֆլեշմոբեր և ծաղր նույն Գերմանիայի նկատմամբ։ Իսկ քանի որ պատմությունը պահանջում է ոչ թե պատռել և վերաշարադրել իր էջերը, այլ շրջել դրանք և խորացված կերպով գրել նորերը», - գրել է Կանդելակին:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության համար համահանրապետական հանրաքվեի օրը, Բաքվում հաղթանակի կապակցությամբ զորահանդես է կազմակերպվել, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Սևանը, Երևանը, Զանգեզուրը իրենց պատմական հողերն են:

Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...