Արցախյան ազատամարտի տարիներին Բորյան իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին:
Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը։
Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Բորիս Բաբայանն արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին:
Ջութակահար Բորյայի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ»:
Նմանատիպ հոդվածներ
Ու՞մ ինքնաթիռն է Երևանից մեկնել Բաքու. Инфотека24
Ավելի վաղ հայտնել էինք. որ Երևանից մասնավոր ինքնաթիռ է մեկնել Բաքու:Инфотека24-ի հաղորդմամբ` ինքնաթիռը Բաքու է տեղափոխել...
Ադրբեջանցիները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում, արդեն սովորական է դարձել. Ասկերանի քաղաքապետ
«Իրավունք» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղաքի ու հարակից տարածքների...
Ռուսաստանն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից
«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 14-ից արգելք է դնում Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծման վրա:РИА Новости-...
Էրդողանը խոստովանել է, որ աջակցել է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում
Ադրբեջան այցելած Թուքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրապարակայնորեն խոստովանել է, որ Անկարան գործուն աջակցություն է ցուցաբե...