«Թուրքիան խախտում է խաղաղությունը տարածաշրջանում». Նիկոս Դենդիաս
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Թուրքիային անվանել է «ջիհադիստների տուրիստական գործակալ» և հայտարարել, որ Թուրքիան խախտում է խաղաղությունը տարածաշրջանում. դրան պետք է դիմակայել, փոխանցում է РИА Новости-ն:
«Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս և, ցավոք, դարձել է տարածաշրջանում խաղաղությունը խախտող` սպառնալով ուժ կիրառել: Այդ երկիրը սպառնացել է Հունաստանին պատերազմով, եթե վերջինը գործի իր ինքնիշխան իրավունքի համաձայն ու ընդլայնի տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն: Ներգաղթյալներին օգտագործելով որպես քաղաքական գործիք, սրելով անվտանգության խնդիրը, տեղափոխելով ջիհադիստներին Լիբիայից Կովկաս, ինչը ես անվանում եմ ջիհադիստների տուրիստական գործակալություն, խաղաղության ու կայունության սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում»,- հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...