Հասարակություն

Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ

Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:«Ղեկավարվելով Հայաստանի…

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը կազատվի Արարատի մարզպետի պաշտոնից:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250