Ինչու է Հայաստան հիմնադրամից գումար փոխանցվել պետբյուջե. նախարարը պարզաբանում է
ՀՀ պետբյուջե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասի փոխանցման մասին որոշումն ընդունվել է Հոգաբարձուների խորհրդի որոշման հիման վրա: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ նման միջոցները կազմել են 101 մլրդ դրամ: «Այդ միջոցները փոխանցվել են պետբյուջե հիմնադրամի հաշիվներից՝ ելնելով ռազմական դրությունից եւ դրանից բխող նոր ծախսերից»,-նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ իր հիմնադրման պահից հիմնադրամի նպատակն է եղել համահայկական ցանցի ստեղծումը: Այդ խնդիրը, Ջանջուղազյանի խոսքով, հաջողությամբ իրականացվել է, որի վկայությունն է ավելի քան 3000 ծրագրերի իրականացումը: «Այդ համատեքստում Համահայկական հիմնադրամը եզակի կառույց է, որի նպատակներից մեկն է աջակցել Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի կայուն զարգացմանը: Սակայն ռազմական գործողություններն ու ռազմական դրությունը նոր ծախսեր առաջացրեցին սոցիալական եւ բժշկական խնդիրների լուծման, ենթակառուցվածքների պահպանման համար»,-նշեց նախարարը:
Իր հերթին, կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, պարտավորվել է օգտագործել այդ ռեսուրսները բացառապես ըստ նշանակության: Նախարարը նշեց, որ նվիրատվությունների մասին պայմանագրում կա կետ, որում ասվում է, որ ֆիննախը փաստաթղթի դրույթների իրականացման մասին հաշվետվություն է տրամադրում: «Այդ հաշվետվությունը ներկայացվել է: Միջոցներն օգտագործվել են ՀՀ կառավարության որոշման հիման վրա եւ կներկայացվեն երկրի գլխավոր տնտեսական փաստաթղթի կատարման մասին հաշվետվության մեջ»,-եզրափակեց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...